29.11.2024
Ե՞րբ է ներբեռնվել ձայնագրությունը և ե՞րբ՝ հրապարակվել․ հայտնի գաղտնալսման հետքերով
prev Նախորդ նորություն

Քոչարյանի և նրա ընտանիքի ունեցվածքը հասնում է 100 միլիոնավոր դոլարների․ ԱԱԾ պետ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի ուեցվածքը հասնում է 100 միլիոնավոր դոլարների։ Այս մասին սեպտեմեբրի 11-ին հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։


Նա ասել է, որ փաստերով են խոսելու Քոչարյանի ընտանիքի ունեցվածքի մասին: «Խոսքը 100 միլիոնավոր դոլարների մասին է»,-ասել է Վանեցյանը:


ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ասուլիս են տվել սեպտեմբերի 11-ին տարածված ձայնագրության վերաբերյալ։ Ավելի վաղ, համացանցում է հայտնվել Վանեցյանի և Խաչատրյանի հեռախոսազրույցը Մարտի 1-ի գործով մեղադրյալների վերաբերյալ:


Նա հավելել է նաև, որ խոսքն այն մասին է, թե ինչպես է վաճառվել «Կոնգրես» հյուրանոցը 6 մլն դոլար կաշառքի դիմաց։ «Ձեզ կտա՞ն 6 մլն դոլար հենց այնպես», - հարցրել է նա։


Վանեցյանը հայտարարել է, որ հարուցվել է քրգործ 1 շաբաթ առաջ՝ փողերի լվացման մասով։


«Այն մարդիկ, որ ասում են՝ ուր են Սաշիկի 50 տոկոսները: Ասեմ՝ դրանք բանկում պահված են, առաջիկայում ամբողջը կհրապարակվի։ Երկրից գողացված են միլիարդավոր դոլարներ»,-ասել է Վանեցյանը: