8.06.2025
Ադրբեջանական ավիառումբերը զինվում են ASELSAN-ի լազերային համակարգերով
prev Նախորդ նորություն

Մոսկվայում ձերբակալվել է Ադրբեջանի կողմից հետախուզվող թալիշների առաջնորդը

Ռուսաստանում ձերբակալվել է ադրբեջանցի թալիշների առաջնորդ Ֆահրադդին Աբասզադեն, որն Ադրբեջանի կողմից միջազգային հետախուզման մեջ էր:

Աբասզադեն ժամանակին մասնակցել է թալիշների խնդիրներին նվիրված երևանյան գիտաժողովին և հայերին թալիշների «բարեկամ ու եղբայրներ» անվանել:

Ըստ տեղեկությունների, Աբասզադեին ձերբակալել են Մոսկվայի շրջանի Լյուբերեցկի վարչական տարածքի ոստիկանները, հայտնում է Haqqin.az-ը:

Մոսկվայի շրջանի Լյուբերեցկի քաղաքային դատարանի դատավոր Ժուռավլյովն Ադրբեջանին Աբբասզադեի արտահանձնումն ապահովելու համար որպես խափանման միջոց է ընտրել նրա կալանավորումը 1 ամսով:

Ադրբեջանը հանդիսանում է Վրաստանի խոշորագույն ներդրողը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին