23.11.2024
Մամուլ. Պուտինի սիրտը «շահելու» համար Փաշինյանը խոստացել է ազատվել իր որոշ թիմակիցներից
prev Նախորդ նորություն

Այսօրվանից ՀՀ-ն կբերվի պայմանական պատերազմական վիճակի. մեկնարկել է «Շանթ» զորավարժությունը

Այսօրվանից մինչև սեպտեմբերի 14-ը պետությունը կբերվի պայմանական պատերազմական վիճակի. մեկնարկում է «Շանթ 2018» զորավարժությունը:


ՀՀ փոխվարչապետի օգնական Միքայել Նահապետյանն այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ նշելով.


Սցենարով և անակնկալ իրավիճակներով փորձարկվում են բոլոր պետական կառույցների ունակություններն ու հմտությունները ամբողջ երկիրը պայմանական պատերազմական վիճակի բերելու դեպքում:


Ամենակարևոր դրվագներից մեկն էլ նոր մեդիառեսուրսի՝ «Միասնական տեղեկատվական կենտրոնի» փորձարկումն է: Այդ ռեսուրսով կարող եք հետևել զորավարժությանը, իսկ հետագայում, եթե լինեն այդպիսի դեպքեր՝ նաև իրական արտակարգ իրավիճակներին:


Ըստ Պն-ի հաղորդման, ՀՀ ամբողջ տարածքն ընդգրկող և, գրեթե, բոլոր պետական կառույցների ինչ-որ գործառույթներ ենթադրող հրամանատարաշտաբային զորավարժություններ են ընթանալու, որի ընթացքում փորձարկվելու են բոլոր պետական կառույցների ունակություններն ու հմտությունները ամբողջ երկիրը պայմանական պատերազմական վիճակի բերելու դեպքում:


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով զորավարժությունների մասին, ասել էր, որ դրանք երկիրը կպատրաստեն տարբեր իրավիճակների:


«Զորահավաքին առնչվող քայլեր անպայման նախատեսված են, որովհետև հնարավոր չէ երկրում նման մասշտաբի զորավարժություն անցկացնել, որը չառնչվի զորահավաքի հետ»,- ասել էր ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: