25.11.2024
Առանց ՀՀ-ի համաձայնության Ադրբեջանը չի կարող ՀԱՊԿ-ի անդամ դառնալ. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Թրամփը հեղաշրջման ու պաշտոնանկության վտանգի տակ է. Սպիտակ տան նախկին գլխավոր ռազմագետ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեղաշրջման ու պաշտոնանկության վտանգի տակ է։ Այդ մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է Սպիտակ տան նախկին գլխավոր ռազմագետ, Թրամփի նախկին ավագ խորհրդական Սթիվ Բենոնը՝ մեկնաբանելով The New York Times-ում մի քանի օր առաջ հրապարակված սկանդալային նյութը, որի հեղինակի պնդմամբ՝ Սպիտակ տանը քննարկվում է նախագահին պաշտոնանկ անելու ծրագիրը:


«Այս ամենը շատ լուրջ է: Դա անմիջական հարձակում է պետական ինստիտուտների նկատմամբ: Սա հեղաշրջում է»,- նշել է Բենոնը՝ նկատի ունենալով տվյալ հրապարակումը:


Նյութի անանուն հեղինակը գրել էր, որ «Թրամփն անբարոյական է և որ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաները չեն կարողանում նրա հետ աշխատել, լուրջ տարաձայնություններ ունեն նախագահի վարած քաղաքականության հետ»:


Բենոնի կարծիքով՝ ԱՄՆ պատմության մեջ վերջին անգամ, երբ երկրի ղեկավարը նման մարտահրավերի առաջ էր կանգնած, 1862թ. Ամերիկյան քաղաքացիական պատերազմի ժամանակ էր, երբ բախվել էին գեներալ Ջորջ ՄքՔլելանն ու նախագահ Աբրահամ Լինքոլնը:


«Սա ճգնաժամ է, որի նմանը եղել է 1862թ. ամռանը, երբ գեներալ ՄքՔլելանը, մյուս բարձրաստիճան հրամանատարները, Միացյալ բանակի բոլոր դեմոկրատները պնդում էին, որ Աբրահամ Լինքոլնը չի համապատասխանում նախագահի պաշտոնին ու չի կարող լինել գերագույն գլխավոր հրամանատար»,-նշել է Բենոնը: