23.11.2024
Պուտինը կայցելի Իրան
prev Նախորդ նորություն

Իրանը ներկա է Սիրիայում ի աջակցություն այդ երկրի կառավարության. Ղասեմի

«Իրանի իսլամական հանրապետությունը շարունակում է որպես Սիրիայի կառավարության աջակից, մնալ այդ երկրում և շարունակելու է իր խորհրդատվական օգնությունը, քանի դեռ Դամասկոսը կունենա դրա կարիքը».-ասել է ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը:


Պատասխանելով Սիրիայի Իդլիբ քաղաքի իրադարձությունների , ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի Թուրքիա և Սիրիա կատարած այցի մասին լրագրողների հարցերին, Բահրամ Ղասեմին ասել է.«Իդլիբը որպես ահաբեկիչների վերջին կենտրոն, առանձնակի բարդություն էր ներկայացնում, իսկ Սիրիայի կառավարությունը վճռական է աղետին վերջ դնելու հարցում»:


Անդրադառնալով սեպտեմբերի 7-ին Թեհրանում սպասվող Սիրիայի մասին Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների նիստին, Ղասեմին հավելել է.«Իրանը լավատես է նիստի հարցում, համոզված լինելով, որ Սիրիայի շուրջ բանակցությունները կարող են օգնել այդ երկրին՝ նպաստելով ահաբեկչության դեմ պայքարի արդյունավորմանը»:


Խոսելով Իրաքի քաղաքական զարգացումների և նոր կառավարության ձևավորման հարցում այդ երկրի քաղաքական տարբեր թևերի ջանքերի մասին, ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է .«Իրաքի քաղաքական նոր դասավորումներում Իրանի ունեցած դերի մասին կատարած հայտարարություններն անհիմն են և այդ կապակցությամբ անհրաժեշտ քայլերն արվել են»:


Միջինարևելյան և հյուսիսաֆրիկյան երկրների գծով Բրիտանիայի փոխարտգործնախարար Ալիստեր Բերթի Թեհրան կատարվելիք այցի մասին Ղասեմին ասել է.«Այցը նախատեսված էր երկու երկրի ղեկավարների փոխայցելությունների շրջանակում: Հանդիպումների անցյալ փուլը կայացել է Լոնդոնում, երկու հանդիպումներ եղել են Թեհրանում ՝ Բրիտանիայի ԱԳ նախարարի տեղակալի մասնակցությամբ»: