26.11.2024
Փորձագետ. ԱՄՆ-ն և ԵՄ չեն կարող հրաժարվել Թուրքիայից
prev Նախորդ նորություն

Թուրքիան ավելացրել է արտարժույթով դեպոզիտային հաշիվների հարկերը

Թուրքիան ավելացրել է արտարժույթով դեպոզիտային հաշիվների հարկերը՝ փորձելով ամրապնդել լիրան, փոխանցում է AP-ն:


Որոշման համաձայն՝ արտարժույթով խնայողությունների հարկը 18 տոկոսից ավելացվել է մինչեւ 20 տոկոս, իսկ լիրայով խնայողությունների 10 տոկոսանոց հարկը վերացվել է: Այս քայլն օգնել է ամրապնդել լիրայի փոխարժեքը 2.1 տոկոսով, այդպիսով լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ 6.51 է կազմել:


Այս տարի թուրքական արժույթը կորցրել է իր արժեքի մոտ 40 տոկոսը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տնտեսական քաղաքականության կապակցությամբ մտավախությունների եւ Միացյալ Նահանգների հետ շարունակվող առեւտրային եւ դիվանագիտական վեճերի ֆոնին: