25.11.2024
Հրազդանում կստեղծվի թվով 4-րդ ազատ տնտեսական գոտին
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում 5 մլրդ դրամի սառնարանային պահեստներ կկառուցվեն. հարկային արտոնություն տրվեց

Հայաստանում 5 մլրդ դրամ չափով ներդրումային ծրագիր է իրականացվելու: Նախատեսում է կառուցել սառնարանային պահեստներ, մասնավորապես՝ գյուղմթերքի պահպանման համար։


Ներդրումային ծրագիրն իրականացնող «Արման ընդ պարտնյոր» ՍՊՆ-ն կառավարության այսօրվա որոշմամբ հարկային արտոնություն ստացավ: Կառավարությունը հաստատեց ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին որոշման նախագիծը:


««Արման ընդ պարտնյոր» ՍՊ ընկերությունը նախատեսում է իրականացնել ներդրումային ծրագիր, որի արդյունքում նախատեսում է կառուցել սառնարանային պահեստներ, մասնավորապես՝ գյուղմթերքի պահպանման համար», - հայտարարեց նիստի ժամանակ ՀՀ տնտեսական զարգացումների և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:


Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 5 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կազմել էր 251.6 մլն ՀՀ դրամ, սակայն ցանկից հանվել է թվով 3 սարքավորում, ԱԱՀ-ից ազատված լինելու հանգամանքով, և այժմ կկազմի շուրջ 244 մլն ՀՀ դրամ։


Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 100 նոր աշխատատեղ՝ 120 հազ․ ՀՀ դրամ միջին աշխատավարձով:


Ներդրումային ծրագիրը կարեւորեց նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նկատեց, որ երբ երկու օր առաջ գյուղատնտեսական շուկաներում շրջում էր, բավականին հաճախ ծիրան էի հանդիպում: «Ես սխալ էի հիշում, որ նախկինում այս սեզոնին ծիրան առանձնապես չէր լինում, և ասում են՝ սառնարանային տնտեսությունները ծիրանը պահպանում են, նաև նոր սորտներ կան, որոնք ուշահաս են», - ասաց Փաշինյանն ու կատակով հարցրեց՝ նախկինո՞ւմ էլ է այսպես եղել, թե՞ սա հեղափոխությունից հետո է:


Հարցին հետեւեց գյուղնախարարության նախարար Արթուր Խաչատրյանի պաըտասխանը. «նախկինում էլ է եղել»: