25.11.2024
Նալբանդյան. Նավթի գների անկումը կսթափեցնի Բաքվում տաք գլուխներին
prev Նախորդ նորություն

Նախագահ. ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունն ուղղված է լինելու ռազմական բաղադրիչի ուժեղացմանը

ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցությունը հանդիսանում է Հայաստանի առաջնահերթություններից մեկը: Այդ մասին Դուշանբեում ՀԱՊԿ-ի գագաթաժողովին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նշենք, որ ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհդի նիստին Տաջիկստանի մայրաքաղաքում կազմակերպությունում նախագահությունն անցել է Հայաստանին: Այդ կոնտեքստում այսօր երկրի ղեկավարը նշել է, որ Հայաստանը շարունակական ջանքեր է գործադրել ՀԱՊԿ-ի ռամզական բաղադրիչն ուժեղացնելու համար: Երևանի կարևորագույն խնդիրներից է լինելու հավաքական ավիացիոն ուժերի կազմավորումը և տեղակայումը:

Սարգսյանը հայտարարել է հաջորդ տարի մինչև 2025թ.-ը հավաքական անվատնգության ռազմավարության ընդունման անհրաժեշտության մասին: «Այդ աշխատանքը պետք է իրականացնել համակարգային հենքի վրա՝ ունենալով միջնաժամկետ զարգացման հստակ ուղենիշ: Ելնելով դրանից՝ առաջարկում եմ որպես առաջնահերթություն ավարտել ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության ռազմավարությունը մինչև 2025թ.-ը և այն ընդունել 2016թ.-ին», - նշել է Սարգսյանը, փոխանցում է Ռիա Նովոստին:

Եկել է ՀԱՊԿ-ի խաղաղապահների ստեղծման համար բազային կազմակերպության ձևավորման ժամանակը: "Որպես այդ կազմակերպության հիմք առաջարկում ենք քննարկել ՀՀ ԶՈւ-րի խաղաղապահ բրիգադայի պատրաստման կենտրոնը: Նախագահը նշել է, որ Հայաստանը պատրաստ է կիսվել իր փորձով, որը կուտակվել է ավելի քան տաս տարվա ընթացքում տարբեր գործողություններին մասնակցելիս", - փաստել է նախագահը:

Հայաստանի ղեկավարն իր գործընկերների ուշադրությունն է հրավիրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակին: Նրա խոսքով, լարվածության սրացումը տարածաշրջանը տանում է դեպի ապակայունացում: «Ադրբեջանական կողմի փորձերը սրել իրավիճակը միջազգային հանրության ադեկվատ արձագանքի բացակայության պայմաններում հղի է ամբողջ տարածաշրջանի ապակայունացմամբ»,-նշել է նախագահը:

Իր հերթին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ՀԱՊԿ երկրների սահմաններին իրավիճակի լարմամբ պայմանավորված պետք է հստակեցնել կազմակերպության կանոնադրությունը:

«Այսօր սրվել են հին հակամարտությունները և առաջացել են անկայունության նոր օջախներ Մերձավոր Արևելքում, Աֆղանստանում և ՀԱՊԿ-ի անդամ-երկրների սահմաններին: Այս պայմաններում անհրաժեշտ է ամրապնդել ռազմական հզորությունը և արագ արձագանքման օպերատիվ ուժերը»,-նշել է Լուկաշենկոն: Նրա կարծիքով, ՀԱՊԿ-ի տարածաշրջանի անվտանգության ամրապնդման համար անհրաժեշտ է հստակություն մտցնել տարածաշրջանային ՀՕՊ համակարգի կազմավորման հարցում: