15.07.2025
Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպում են անցկացրել Արցախի ՊՆ-ում
prev Նախորդ նորություն

Նազիկ Ավդալյանը կառաջադրվի Երևանի ավագանու ընտրություններում

Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը "Բարգավաճ Հայաստան" կուսակցության կողմից կառաջադրվի Երևանի ավագանու ընտրություններում:


Ավդալյանը Facebook-ի իր էջում հերքել է մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, թե նա որպես ավագանու թեկնածու առաջադրվելու է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության կողմից:


"Ես եղել և մնում եմ "Բարգավաճ Հայաստան" կուսակցության անդամ: Գագիկ Ծառուկյանն ինձ համար ոչ միայն կուսակցության ղեկավար, կամ հայրենական սպորտի պատասխանատու է, այլև հարազատ մարդ և ընտանիքի անդամ: Այնպես որ լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներին խնդրում եմ արհեստական խնդիրներ ու ենթատեքստեր չփնտրել այնտեղ, որտեղ իրականում դրանք չկան: Ես եղել և մնում եմ Բհկ անդամ և որպես ավագանու թեկնածու առաջադրվելու եմ ԲՀԿ-ի կողմից», - ասված է գրառման մեջ:


 

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց. շաբաթն առաջնագծում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
14.07.2025
ԵՄ-ն պատրաստ է 2,5 մլրդ եվրո ներդնել Հայաստանում. Բրյուսելում հանդիպման արդյունքները