25.11.2024
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն տուգանվեց 10 մլն դրամով
prev Նախորդ նորություն

Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած աֆղանցիների

Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը 5 սահմանախախտի են ձերբակալել:


Արտաշատի սահմանապահ ջոկատի հերթափոխի կողմից հայտնաբերվել է Աֆղանստանի Հանրապետության 5 քաղաքացու, ովքեր Արաքս գետով անօրինական հատել են հայ-թուրքական սահմանը: Պարզվել է, որ բոլոր ձերբակալվածները մեկ ընտանիքի անդամներ են, որոնք ուղևորվում էին ԵՄ անդամ երկրներ՝ կյանքի ավելի լավ պայմաններ փնտրելու համար:


Սահմանախախտները հայ-թուրքական պետական սահմանի անօրինական հատումը բացատրել են տեղանքում ճիշտ չկողմնորոշվելու հանգամանքով:


Ըստ սահմանված կարգի՝ ձերբակալվածները փոխանցվել են ՀՀ իրավապահ մարմիններին՝ իրավախախտման բոլոր հանգամանքները պարզելու համար:


Նշվում է, որ ռուս սահմանապահները հատուկ շնորհակալություն են հայտնում սահմանապահ կետերի բնակիչներին պետական սահմանի պահպանությանն աջակցելու համար: