22.11.2024
Խամենեի. Իրանն ԱՄՆ-ի հետ քննարկելու է միայն միջուկային համաձայնագիրը
prev Նախորդ նորություն

Սատանովսկի. ՌԴ-ը և ԱՄՆ-ը չեն պատրաստվում պատերազմել Սիրիայում կամ Սիրիայի համար

"Իսլամական պետության" (ԻՊ) դեմ պայքարում ԱՄՆ-ի և այլ երկրների համագործակցությունը համակարգող պահեստազորի գեներալ Ջոն Ալենը հայտարարել է, որ Սիրիայում կարող են տեղի ունենալ այնտեղ գտնվող ռուսական զինվորականների և Վաշինգտոնի գլխավորությամբ ԻՊ-ի հարվածող կոալիցիայի միջև բախումներ:

Մերձավոր Արևելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին իրեն հատուկ իրոնիայով է արձագանքել ամերիկացի գեներալի հայտարարությանը: Նրա կարծիքով, ամերիկացի զինվորականի հայտարարությունները չի կարելի դիտարկել որպես Պենտագոնի պաշտոնական դիրքորոշում:

«Պարոն գեներալը, հավանաբար, օգտագործում է վիսկիի սխալ տեսակներ: Ես նրան խորհուրդ կտայի լավ շոտլանդականը: Այդպիսի հայտարարություններով Վաշինգտոնը ոչ մի բանի չի հասնի: Այս պարագայում մենք ունենք առանձին վերցրած գեներալ, որը գեներալների հատուկ անկապություն է հայտարարել: Եկեք ներենք նրան»,-նշել է Սատանովսկին, փոխանցում է nsn.fm-ը:

«Տարածաշրջանում Մոսկվան ու Վաշինգտոնը մրցակցում են: ԱՄՆ-ը օգնում է ահաբեկչական կազմակերպությունների հովանավորներին և մարզում է գրոհայիններին, որոնք սիրիական սահմանը հատելուց հետո մեծ ուրախությամբ միանում են Ալ-Ղաիդային կամ "Իսլամական պետությանը": Մենք հետաքրքված ենք Սիրիայի պահպանմամբ, այդ պատճառով շարունակվում են զենքերի և զինտեխնիկայի մատակարարումներն Ասադի բանակին, իսկ ՄԱԿ-ում ռուս դիվանագետները ընդդիմանում են Սիրիա ներխուժող և Ասադին հարվածող ուժերին»,-նշել է Սատանովսկին:

Նա հավելել է, որ ՌԴ-ը և ԱՄՆ-ը չեն պատրաստվում պատերազմել Սիրիայում կամ Սիրիայի համար: