25.11.2024
Ադրբեջանում իրավապահներն սպանել են Գյանջայի քաղաքապետի մահափորձի մասնակիցներից մեկին
prev Նախորդ նորություն

Վրաստանի Ազգային Բանկը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Վրաստանի Ազգային բանկի դրամավարկային քաղաքականության կոմիտեն չորեքշաբթի կայացած նիստի ժամանակ որոշել է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 25 բազիսային կետով տարեկան 7.25 տոկոսը դարձնելով 7՝ պայմանավորված գնաճի դանդաղեցմամբ և երկրի տնտեսության աճով, ասվում է Ազգային բանկի հաղորդագրության մեջ:


Վերջին անգամ հանձնաժողովը վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել էր 2016 թվականի սեպտեմբերին 6.75 տոկոսը դարձնելով 6.5: Նշվում է, որ այս տարվա 5 ամիսների ընթացքում Վրաստանի ՀՆԱ-ի իրական աճն ըստ նախնական տվյալների, կազմել է 6,1 տոկոս, ինչը գերազանցում է կանխատեսումները: Արդյունքում, Ազգային բանկը բարձրացրել է երկրի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 2018 թվականի համար՝ 4,8 տոկոսից մինչև 5,5: