26.11.2024
Նիկոլ Փաշինյանը չի՞ մեկնի Բրյուսել
prev Նախորդ նորություն

Որոշ մարդկանց գործելակերպի ցինիզմից ցնցված եմ․ վարչապետը՝ վերջին բացահայտումների մասին

Սերժ Սարգսյանը եւ նրա ընտանիքի անդամներից որեւէ մեկը չի փորձել կապ հաստատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։


Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին Սյունիքի եւ Վայոց ձորի մարզեր 2-օրյա աշխատանքային այցի շրջանակներում Արենի գյուղում կանգառի ժամանակ «Ազատության» հետ զրույցում նշեց Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամներից որեւէ մեկը կապ հաստատել է իր հետ, քանի որ հետաքննությունը արդեն հասել է նրանց ընտանիքի անդամներին:


«Մենք ինչ–որ մեկի ընտանիքի կամ անհատի հետեւից չենք գնում։ Մենք գնում ենք իրավապահ մարմինների ահազանգերի, դիմումների, օպերատիվ տվյալների հետեւից»,–նշեց նա։


Վարչապետը շեշտեց, որ երկրում պետք է օրինականությունն իշխի. «Մեզ վրա պլան դրված չէ, որ պետք է այսքան բացահայտում անենք։ Խնդիրը այլ կերպ է դրված՝ երկրում պետք է լինի օրինականություն եւ օրինապահ մարմինները պետք է արդյունավետ աշխատեն»։


Պատասխանելով հարցին, թե բացահայտումների այսպիսի ծավալը իր համար սպասելի՞ էր, Փաշինյանը նկատեց. «Ծավալների մասին դեռ չեմ կարող հետեւություն անել, բայց որոշ դեպքերում գործելակերպի ցինիզմից ցնցված եմ»։