25.11.2024
Ադրբեջանական լվացքատան բոլոր դերակատարները` մեծ թե փոքր, պետք է լքեն ԵԽԽՎ-ն. Զոհրաբյան
prev Նախորդ նորություն

Ռազմական փորձագետ. Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի ռազմական հավասարակշռություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի ռազմական-ռազմավարական հավասարակշռություն, այդ թվում՝ սպառազինությունների ոլորտում, իսկ նոր ձեռքբերումները դժվար թե այդ հարցում որոշիչ գործոն դառնան: rusarminfo.ru-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Национальная оборона» ռուսական ամսագրի գլխավոր խմբագիր, ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն։


Օրերս տեղեկություններ են տարածվել, որ Ադրբեջանի զինված ուժերը ձեռք է բերել ամերիկյան Bell-412 մարտական ուղղաթիռներ, ինչն առաջացրել է պաշտոնական Երևանի և ԱՄՆ-ում հայկական համայնքի դժգոհությունը: Հայաստանը դիվանագիտական ալիքներով դիմել է ԱՄՆ-ին հարցով, թե ինչպես են այդ ուղղաթիռները հայտնվել Ադրբեջանում:


«Ադրբեջանական բանակի հզորությունը որոշում են ոչ թե ռազմատրանսպորտային ուղղաթիռները, այլ ավելի լուրջ տեխնիկան՝ մարտական ավիացիան և ցամաքային սպառազինությունները, ինչպես նաև Իսրայելից գնված հարվածային անօդաչուները»,- ասել է Կորոտչենկոն լրատվամիջոցի հետ զրույցում:


Միևնույն ժամանակ, ռուս փորձագետը դժվարացել է պատասխանել, թե ինչպես է իրականացվել ամերիկյան ուղղաթիռների ձեռքբերումը՝ հենց ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ երրորդ երկրում:


«Հայաստանի լավագույն պատասխանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արդյունավետ, գործունակ կառավարության ստեղծումն է, որը կկարողանա ազգային տնտեսությունը զարգացնել և ներդրումներ գրավել»,- ասել է Իգոր Կորոտչենկոն:


Ռուս փորձագետի կարծիքով՝ միայն տնտեսական աճի դեպքում Հայաստանը կկարողանա ինչ-որ պատասխան գործողություններ ձեռնարկել և հնարավորություն ստանալ ավելացնելու պաշտպանության ծախսերը: