ԵԽԽՎ-ի նախագահ է ընտրվել Շվեյցարացի խորհրդարանական Լիլիան Մորի-Պասքիեն
Շվեյցարացի խորհրդարանական Լիլիան Մորի-Պասքիեն ընտրվել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նոր նախագահ:
ԵԽԽՎ պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ իտալացի Միքելե Նիկոլետին հրաժարական է տվել Վեհաժողովի նախագահի պաշտոնից, քանի որ չի վերընտրվել իր երկրում անցկացված խորհրդարանական ընտրություններում, գրում է Ազատությունը:
Մորի-Պասքիեն ԵԽԽՎ 32-րդ նախագահն է, այդ պաշտոնը զբաղեցնող չորրորդ կինը: Ընտրություններում առաջադրված էր միայն նրա թեկնածությունը:
Իր ելույթում ԵԽԽՎ նորընտիր նախագահը շեշտել է, որ Եվրոպան ու աշխարհը ունեն Եվրոպայի խորհրդի արժեքների խրախուսման եւ կիրառման կարիքը առավել քան երբեւէ:
«Ծայրահեղականության, բռնության եւ բռնաճնշումների աճը, միգրացիոն եւ անվտանգային շատ լարված համատեքստում, պահանջում է մեզնից անդադրում բարձրաձայն ու հստակ վերահաստատել այն, ինչ մեզ միավորում է»,- մասնավորապես, ասել է Մորի-Պասքիեն: