11.07.2025
Վարչապետ Փաշինյանն անցկացրել է Անվտանգության խորհրդի նիստ
prev Նախորդ նորություն

Առավել զարգացնել կապերը․ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարարի հետ

Հունիսի 26-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Վրաստանի նորանշանակ արտգործնախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից։


Շնորհավորելով գործընկերոջը բարեկամ Վրաստանի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Զոհրաբ Մնացականյանը հաջողություն մաղթեց Դավիդ Զալկալիանիին իր կարևոր առաքելությունում և վերահաստատեց հայկական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ աշխատանքը երկկողմ համագործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ։


Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների և շնորհավորանքի համար՝ Վրաստանի նորանշանակ արտգործնախարարը նշեց, որ բարձր է գնահատում այն հարաբերությունները, որոնք պատմականորեն ձևավորվել են մեր երկու ժողովուրդների և պետությունների միջև։


Անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ Վրաստան կատարած պաշտոնական այցելությանը՝ կողմերն ընդգծեցին, որ այդ այցը և դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն ամուր հիմք են ստեղծում երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման և ընդլայնման համար։


Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության շուրջ։

Ադրբեջանական լվացքատան բոլոր դերակատարները` մեծ թե փոքր, պետք է լքեն ԵԽԽՎ-ն. Զոհրաբյան
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ