22.11.2024
 Հենրի Քիսինջեր.ԱՄՆ-ը չի կարողանում հարաբերակցել ռազմավարությունը երկրի ներքին հնարավորությունների հետ
prev Նախորդ նորություն

US News and World Report. Բարաք Օբամայի քաղաքականությունը՝«Մեծ Նահանջ» է

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի քաղաքականությունը կարելի է նկարագրել մեկ արտահայտությամբ՝«Մեծ Նահանջ» և արտաքին քաղաքականությունում ՌԴ-ը գերազանցում է ԱՄՆ-ին: Այդ մասին գրում է US News and World Report-ը:

Մի քանի անգամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մատերի վրա է ֆռռացրել ԱՄՆ-ի վարչակազմին՝դա վերաբերվում է ՌԴ-ի ջանքերին սիրիական և իրանական հարցերում:
Ծանր է դա ընդունել, սակայն ռուսական դիվանագիտությունը ավելի նրբանկատ է, քան թե ամերիկյանը: Բանը նրանում է, որ ռուսական և խորհրդային արտաքին քաղաքականությունը միշտ վերահսկսվել է սառը աչքերով իրատեսների կողմից:

ՌԴ-ի դիրքորոշումը կայանում է նրանում, որպեսզի Սիրիայում աջակցի Բաշար Ասադին: Ռուսաստանցիները շարունակում են աշխատել Սիրիայի նավահանգստային Տարտուս քաղաքի ռազմա-ծովային կայանի վրա և ՌԴ-ի, Սաուդյան Արաբիայի ու ԱՄՆ-ի հանդիպումների արդյունքում կարելի է նշել, որ ՌԴ-ը կանգնած է իր նպատակների իրականացման ճանապարհին:

Այժմ Օբամայի վարչակազմը արդեն կոչ չի անում տապալել Ասադին և արդեն գովում է ՌԴ-ին քիմիական զենքի մասին գործարքի համար:

ՌԴ-ը ոչ միայն կստանա համաշխարհային դիվանագիտական հեղինակություն, եթե կարողանա հասնել սիրիական քաղաքացիական պատերազմի ավարտին, ռուսները կգովեն բոլոր միջազգային լիբերալները՝մարդու իրավունքների հարցով ամենամեծ ողբերգության կանխարգելման համար:

Բացի այդ, ՌԴ-ի գործողությունները հանգեցնում են Սիրիայի ու Իրանի մերձեցմանը, ինչը խնդիրներ է առաջացնում ամերիկյան շահերի համար: