24.11.2024
ԱԱԾ-ն հերքում է` FBI հետաքննիչներ Հայաստան չեն ժամանել
prev Նախորդ նորություն

Հայաստանը Ռուսաստանից կստանա «Տոր» զենիթա-հրթիռային համալիրներ

Առաջիկա ամիսներին Հայաստանի հակաօդային պաշտպանության զինատեսակները կհամալրվեն ռուսական «Տոր» զենիթա-հրթիռային համալիրներով: Այս մասին նշվել է Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Զինուժ» հաղորդման ժամանակ:

ՀՕՊ զորքերի վարչության պետի տեղակալ Արթուր Պողոսյանը նշել է, որ «Տոր»-ն ունակ է ավտոմատ ռեժիմով՝ առանց անձնակազմի միջամտության, միաժամանակյա բոլոր սպեկտորների օդային հարձակման միջոցների դեմ պայքար վարել:

Նշվել է նաև, որ ԱՊՀ հակաօդային պաշտպանության զորքերի գործնական ներդաշնակման նպատակով հայ զինծառայողները պարբերաբար մասնակցում են ՌԴ-ում անցկացվող հակաօդային պաշտպանության մարտական ընկերակցության կրակային վարժանքներին՝ ստանալով գերազանց:


Հիշեցնենք, մայիսի18-ին ՀՀ նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ ԶՈՒ զարգացումը հանդիսանում է կառավարության առաջնահերթություն: Ըստ Փաշինյանի, պաշտպանության ոլորտում ՀՀ գլխավոր գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը: