Դավիթ Տոնոյանն ու Զոհրապ Մնացականյանն այցելել են ՀՀ սահմանագիծ՝ նախիջևանյան ուղղություն
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ արտգործնախարար Զոհրապ Մնացականյանի հետ միասին այցելել է ՀՀ հարավ արևմտյան սահմանագիծ՝ նախիջևանյան ուղղություն։ Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Տեղում ծանոթանալով օպերատիվ իրավիճակին երկու նախարարները զորամիավորման հրամանատարաության հետ քննարկել են սահմանային ուղղության ծառայության առանձնահատկություններին։ Նախարար Դավիթ Տոնոյանը հրամանատարությանը հանձնարարեց լինել մշտապես զգոն, չտրվել որևէ սադրանքի, սակայն խստագույնս կանխել հակառակորդի ցանկացած առաջխաղացում»,- նշել է Հովհաննիսյանը։
Ինչպես ավելի վաղ VERELQ-ը գրել էր՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին անգամ սպառնում է ՀՀ–ին ու ԼՂՀ–ին` արդեն իսկ հայաստանյան ներքաղաքական իրադարձությունների հանգուցալուծումից հետո, երբ ձևավորվել է նոր կառավարություն։
«Նախիջևանում տեղակայված ժամանակակից սպառազինությունը՝ այդ թվում հեռահար հրթիռները, ի զորու են ոչնչացնելու թշնամու ցանկացած ռազմական թիրախ»,- օրերս Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն կատարած այցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: