24.11.2024
Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Հայաստանի նոր կառավարության հետ. Ուեսս Միթչել
prev Նախորդ նորություն

Միգրացիայի միջազգային կազմակերպությունը կաջակցի ԵՄ վիզայի ազատականացման գործընթացին

Միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Վիլյամ Լեյսի Սվինգի շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասված է.


«Ինձ համար հաճելի է և պատիվ Միգրացիայի միջազգային կազմակերպության և անձամբ իմ անունից Ձեզ հղելու անկեղծ շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ:

Միգրացիայի միջազգային կազմակերպությունը շահագրգռված է շարունակելու խորացնել Հայաստանի հետ իր գերազանց համագործակցությունը և Միգրացիոն պետական ծառայության ղեկավարության հետ համատեղ ընդլայնելու Հանրապետությունում միգրացիայի կառավարման բարեփոխումները:


Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հանձնառու է աջակցելու Եվրոպական միության հետ ստորագրված Հայաստանի համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, նաև՝ Հայաստանի քաղաքացիների, ներառյալ՝ հայկական սփյուռքի ներկայացուցիչների համար դեպի ԵՄ վիզայի ազատականացման բանակցությունների մեկնարկին՝ միտված Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը և օժանդակության կարիք ունեցող միգրանտների սատարմանը: Միգրացիայի միջազգային կազմակերպությունը պատիվ է համարում շարունակելու առկա նշանակալի համագործակցությունը՝ միգրացիայի ոլորտում ձեռքբերված արդյունքները ուղղորդելով ձեր հիանալի երկրի կայուն զարգացմանը»: