Աշոտյան. ՀՀԿ-ն իրեն համարելու է ընդդիմադիր
Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում կնշանակի, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կդառնա ընդդիմություն: Այդ մասին AP գործակալությանն է հայտարարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Չնայած այն հանգամանքին, որ կուսակցությունը պահպանում է մեծամասնությունն Ազգային ժողովում, ՀՀԿ-ն իրեն համարելու է ընդդիմադիր: Իմ անձնական կարծիքով, նոր քաղաքական ուժերի հետ համագործակցության ոչ մի շանս չկա: Մենք չենք լինի այդ կառավարության մաս»,-ասել է Աշոտյանը:
Նա հաստատել է, որ վարչապետի ընտրությունը կայանալու է մայիսի 8-ին:
«Մենք երկու չափանիշ ունենք ցանկացած թեկնածուին սատարելու համար: Առաջինը՝ անհրաժեշտ քանակի ստորագրությունների առկայությունն է: Երկրորդը՝ իրավիճակի կայունացումը, փողոցների և ճանապարհների, օդանվակայանի ապաշրջափակումը: Համարվում է, որ այդ չափանիշներին համապատասխանում է Փաշինյանը»,-ասել է Արմեն Աշոտյանը: