20.04.2025
Աշոտյան. ՀՀԿ-ն իրեն համարելու է ընդդիմադիր
prev Նախորդ նորություն

ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացը կակտիվանա ՀՀ-ում իրավիճակի կայունացումից հետո. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը մշտապես նպատակաուղղված է շարունակել հայաստանցի իր գործընկերների հետ աշխատանքները դաշնակցային և ինտեգրացիոն համագործակցության զարգացման և ամրապնդման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:


Նրա խոսքով, Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ Հայաստանում առկա ներքաղաքական իրավիճակը պետք է հանգուցալուծվի սահմանադրական ճանապարհով, ինչպես նաև տարբեր քաղաքական ուժերի միջև կառուցողական երկխոսությամբ:


Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին նա նշել է, որ բանակցային գործընթացը ակտիվացնել անհրաժեշտ է Հայաստանում իրավիճակի կայունացումից հետո: Նրա խոսքով, Հայաստանն այսօր ապրում է բարդ քաղաքական ժամանակաշրջան և հարկավոր է սպասել, երբ իրավիճակը քաղաքական դաշտում կայունանա վերջնականապես և երբ քաղաքական ուժերը, շարժումները կկողմնորոշվեն ղեկավար մարմինների հարցում:


«Ռուսաստանը հետագայում ևս կշարունակի աջակցություն ցուցաբերել Ղարաբաղյան հակամարտության կողմերին»,- հավաստիացրել է նա:

Վլադիմիր Պուտինն ու Նուրսուլթան Նազարբաևը քննարկել են իրավիճակը Հայաստանում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար