ՀՀԿ-ն դեմ կքվեարկի Նիկոլ Փաշինյանին. որոշումն ընդունված է
ՀՀԿ խմբակցությունը միասնական որոշում ունի վարչապետի ընտրության հարցում: Այս մասին ՀՀԿ խմբակցության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Մեր պատգամավորների քվեարկության վրա մենք չենք բռնանում, բայց մեր որոշումը միասնական է»,- հայտարարեց նա: Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք մտավախություն չունի երկրում առկա իրավիճակի մասով, եթե այսօր վարչապետ ընտրվի կամ չընտրվի, Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց.
«Երկու դեպքում էլ ունեմ մեծ մտավախություն»,- շեշտեց նա՝ չբացելով փակագծերը: Բաղդասարյանը հորդորեց սպասել իր ելույթին:
Նշենք, որ ավելի վաղ ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ չի տեսնում Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետ: Հաշվի առնելով նաև ՀՀԿ-ական պատգամավորների ելույթները՝ ենթադրելի է, որ Սերժ Սարգսյանի կուսակիցները դեմ կքվեարկեն Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: