26.11.2024
Անձամբ չեմ ճանաչում ո՛չ Միխայիլ Սահակաշվիլիին, ո՛չ Ալեքսեյ Նավալնիին. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Ես չեմ տեսնում ձեզ գերագույն գլխավոր հրամանատարի դերում. Շարմազանովը՝ Փաշինյանին

Այսօր մենք ընտրում ենք ոչ թե հռետոր, այլ գործադիր մարմնի ղեկավար, որը աչքի պետք է ընկնի քաղաքական քայլերի կանխատեսելիությամբ ու հստակ գաղափարախոսությամբ: Այս մասին ԱԺ-ում ՀՀ վարչապետի ընտրության ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նա մեղադրեց վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանին, որ նա չի ներկայացրել, թե իր ընտրվելու դեպքում ովքեր են լինելու փոխվարչապետերը, ոստիկանապետը, ֆինանսների նախարարը և մյուսները: Ինչպես նաև մեղադրեց, որ ղարաբաղյան հիմնախնդրի մասով որևէ հստակ հայեցակարգ չներկայացվեց, թե ո՞վ է բանակցելու Ադրբեջանի հետ, ո՞րն է իր փոխզիջման գինը և առհասարակ գնալու է դրանց, թե ոչ, ի՞նչ է լինելու յոթ ազատագրված տարածքների ճակատագիրը:

«Ասում եք, որ կավելացնեք ռազմական բյուջեն, բայց ինչպե՞ս՝ այդ հարցի պատասխանն այդպես էլ չստացա: Ես հույս ունեի լսել վարչապետի թեկնածուի հայեցակարգային ելույթ, բայց ականատեսը եղա ժողովրդի ականջը շոյող ելույթի»,- ասաց նա:

Հաջորդիվ Շարմազանովը նշեց, որ իրենք ընդունում են, որ երկրում առկա է կոռուպցիա ու անարդարության մթնոլորտ, բայց անկախ նրանից, թե ով կլինի վաղվա իշխանությունը պետք է խոսել ոչ թե վերջնագրերով, այլ երկխոսության գնան.

«Իմ գնահատականները բացառապես քաղաքական են, այստեղ չկա որևէ անձնական վերաբերմունք: Բայց ինչպես երեկ, այնպես էլ այսօր դուք ինձ չհամոզեցիք՝ ես չեմ տեսնում ձեզ գերագույն գլխավոր հրամանատարի դերում»,- հավելեց նա:

Նշենք, որ ԱԺ-ում շարունակվում է ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկումը: