19.04.2025
Սուպեր-վարչապետական համակարգ գոյություն չի ունենալու. վարչապետի թեկնածու  - LIVE
prev Նախորդ նորություն

Ողջ աշխարհի ուշադրությունը սևեռվել է Երևանի վրա. ՀՀ նախագահի ուղերձը

ՀՀ նախագահ Արմեն  Սարգսյանը հանդես է եկել ուղերձով.


«Այսօր Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայության, ինչպես նաև ողջ աշխարհի ուշադրությունը սևեռվել է Երևանի վրա:


Այս վճռորոշ պահին կոչ եմ անում բոլորին՝ Ազգային ժողովի պատգամավորներին, քաղաքական ուժերին, պետական ողջ համակարգին, մեր հասարակության տարբեր շերտերին, երիտասարդներին՝ դրսևորել քաղաքացիական բարձր պատասխանատվություն և ողջախոհություն, ցանկացած քայլի և գործողության դիմելիս մնալ օրենքի և Սահմանադրության շրջանակներում՝ ի շահ մեր պետության և ժողովրդի»,- ասված է նախագահի ուղերձում:


Հիշեցնենք, Ազգային Ժողովում ընթանում է ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկումը: Միակ թեկնածուն Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է, նա ներկայացրել է իր ծրագրային դրույթները և այժմ պատասխանում է պատգամավորների հարցերին:


 

Իրանցի ամուսիններն առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ են տեղափոխել ՀՀ (տեսանյութ)
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար