20.04.2025
ՀՀ–ն կրկնում է արևելաեվրոպական երկրների ուղին
prev Նախորդ նորություն

Սուպեր-վարչապետական համակարգ գոյություն չի ունենալու. վարչապետի թեկնածու - LIVE

Սուպեր-վարչապետական համակարգը օրենսդրության առումով արդեն իսկ ստեղծված է և ես միանշանակ հանձնառու եմ համարում ինձ այդ խնդիրը շտկելու և իշխանությունը հավասարակշռված դարձնելու հարցում: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի հիշեցմանը, որ մի քանի ամիս առաջ ինքը քննադատել էր իշխանության՝ վարչապետի լիազորությունների ուժեղացմամբ սուպեր-վարչապետական համակարգ ստեղծելու քայլերը:

«Երբ ես ասում եմ, որ պետք է փակենք այն էջը, երբ կառավարությունը ինչ-որ բան պարտադրում է, դա պետք է փակենք ոչ միայն հույս ունենալով, որ գործող սուպեր-վարչապետը այդպիսի բան չի անի, այլև ստեղծելով համապատասխան մեխանիզմներ, որ նույնիսկ ցանկության դեպքում հնարավոր չլինի այդպես վարվել»,- հատարարեց նա:

Ըստ Փաշինյանի, միանշանակ է, որ Ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը պետք է փոխեն իրենց կարգավիճակը և դառնան նախարարություններ: Վարչապետի թեկնածուն ասաց, որ կան օրենսդրական և գուցե նաև սահմանադրական դժվարություններ, բայց դրանք հաղթահարելի դժվարություններ են.

«Ես կարծում եմ, որ չափից ավելի լիազորություններ են կենտրոնացված վարչապետի ձեռքում և հակառակը՝ այլ պետական ինստիտուտներից ամոթի աստիճան վերցված են լիազորություններ: Մասնավորապես, երբ նախագահի ինստիտուտից, ըստ էության, վերցվել են բոլոր գործառույթները և նրան վերապահվել օֆիսային աշխատողի կարգավիճակ դա ուղղակի խբում է պետության հեղինակությանը: Եվ ես հանձնառու եմ, այլապես էլ ի՞նչ իմաստ կունենան փոփոխությունները, եթե մենք քննադատելով ինչ-որ երևույթներ, հասնենք իշխանության և ինքներս մեր հերթին սկսենք կիրառել այդ լծակները: Սա կնշանակի, որ փոփոխությունները չունեն որևէ իմաստ»,- հավաստիացրեց նա:


Ողջ աշխարհի ուշադրությունը սևեռվել է Երևանի վրա. ՀՀ նախագահի ուղերձը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար