23.11.2024
Վարչապետի ընտրությունը աննախադեպ երևույթ է մեր իրականության մեջ. Արա Բաբլոյան
prev Նախորդ նորություն

Մի՛ արթնացրեք քաղաքական ցունամին. Փաշինյանը սպառնաց Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին

Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը նախաձեռնել են վարչապետի ընտրությունը տապալելու գործընթաց: Հայտնի տանդեմը համաժողովրդական շարժումը կասեցնելու և իշխանության վերադառնալու ցանկություն ունի, իսկ դրա համար հայտնի է գործիքը՝ ֆիզիկական ուժ և կոմպրոմատներ: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Նա դիմեց նրանց.

«Պարոնայք, դուք չեք հասկանում և շարունակում եք չհասկանալ ՀՀ-ում ստեղծված իրավիճակը: Զգուշացնում եմ, որ այդ փորձերը կարող են բերել անցանկալի և անդառնալի հետևանքների: Ձեր այդ պահվածքը կարող է քաղաքական ցունամիի պատճառ դառնալ»,- նշեց Փաշինյանը:

Հաջորդ հորդորը ՀՀ քաղաքացիներին էր ուղղված.

«Դուրս եկեք փողոց, ձեր հաղթանակը կրկին ուզում են գողանալ. դուրս եկեք փողոց և ուղղություն վերցրեք դեպի Երևանի Հանրապետության հրապարակ, հեղեղեք Երևանի և մյուս քաղաքների փողոցները»:

Նիկոլ Փաշինյանը դիմեց նաև Սփյուռքին՝ նշելով, որ իրենց հաղթանակը փորձում են գողանալ. սա օրհասական պահ է, ասաց նա, այսօր հայ ժողովուրդը չի կարող տանուլ տալ իր հաղթանակը:

Փաշինյանը դիմեց նաև ԱԺ բոլոր պատգամավորներին.

«Ձեզնից շատերի հետ մենք անընդհատ եղել ենք քաղաքական բարիկադների տարբեր կողմերում, բանավիճել, բայց այստեղ չի լուծվում մեր անձնական հարաբերությունների հարցերը, այստեղ լուծվում է մեր ապագայի, Հայաստանի և Արցախի հաղթական ապագայի հարցը և հայ ժողովրդի հաղթանակին ձեր նպաստը բերելու համար ձեզնից պահանջվում է միայն կողմ քվեարկել ժողովրդի թեկնածուին և քանդել այն պատնեշը, որ գոյություն ունի ձեր և ժողովրդի միջև»,- հայտարարեց նա: