Վարչապետի ընտրությունը աննախադեպ երևույթ է մեր իրականության մեջ. Արա Բաբլոյան
ՀՀ վարչապետի ընտրությունը աննախադեպ երևույթ է մեր իրականության մեջ: Այս մասին ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկման մեկնարկին հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
«Վարչապետի ընտրությունը Հայաստանի Ազգային ժողովում յուրահատուկ պայմաններում է ընթանում. խորհրդարանական մեծամասնությունը թեկնածու չի առաջադրել և խորհրդարանում քննարկվում է փոքրամասնության կողմից առաջադրված թեկնածուի հարցը: Սա աննախադեպ երևույթ է մեր իրականության մեջ: Անկախ նրանից, թե ինչպիսի կարծիք կունենա մեզանից յուրաքանչյուրը՝ բոլորիս հիմնական նպատակը երկրի անվտանգությունը, կայութունն ու ժողովրդի բարրօրությունն է»,- հայտարարեց նա:
Վերջին օրերին, շարունակեց նա, նույնիսկ ամենալարված պահերին իրենք ցուցաբերել են զսպվածություն, հանդուրժողականություն, ինչը զարմացրել է ամբողջ աշխարհին։.
«Հորդորում եմ այսօրվա քննարկումներում ևս լինել զուսպ ու հարգել դիմացինի արտահայտած կարծիքը»,- հավելեց նա։
Հիշեցնենք, Հանրապետական խմբակցությունը որոշում է կայացրել վարչապետի թեկնածու չառաջադրել: Միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է: