20.04.2025
Ո՞ւմ հավատալ՝ ընդդիմադիր գործչի, թե՞ վարչապետի թեկնածուի հայտարարություններին. Շարմազանով
prev Նախորդ նորություն

Փաշինյան & ՀՀԿ-ականներ. առաջին ակտը՝ հիշողության թարմացում ու ընդդիմադիրի դերի ստանձնում

Ազգային Ժողովում շարունակվում է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ խմբակցության պատգամավորների հանդիպումը:


Ղարաբաղյան հակամարտություն. այսօր և վաղը

Փաշինյանը վստահ է, որ վերջին գործընթացները պետք է լրջորեն ամրացնեն Հայաստանի դիրքերը Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացում.

«Ազգային այն համախմբումը, որ այսօր ունենք, բանակցային գործընթացում պետք է ուժեղացնի հայկական կողմի դիրքերը և նպաստի ԶՈՒ մարտունակության բարձրացմանը»,- հայտարարեց նա:

Որպես վարչապետ՝ եթե ընտրվի, նախատեսում է շատ կարճ ժամկետներում ծանոթանալ Ղարաբաղյան համակարտության բանակցային գործընթացի նրբություններին ու մեթոդաբանությանը: Բայց, ընդգծեց Փաշինյանը, մեծ ակնկալիքներ չունի, քանի որ այն հռետորաբանությունը, որ օգտագործում են Ադրբեջանի իշխանությունները, իրական կարգավորման համար հիմքեր չի ստեղծում. «Խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է խաղաղության մթնոլորտ: ՀՀ յուրաքանչյուր ներկայացուցչի համար որոշակի պրոբլեմատիկ է բանակցել մի երկրի կամ մի ներկայացուցչի հետ, որը ժամանակ առ ժամանակ սպառնում է Հայաստանի այս կամ այն հատվածի նկատմամբ ագրեսիվ գործողություններ ձեռնարկել և վերջին «գլուխգործոցը» Երևանի նկատմամբ նկրտումներն էին»:

Ի դեպ, Փաշինյանը նշեց, որ առաջիկայում պետք չէ ակնկալել, որ Հայաստանի շրջափակումը կվերացվի:


Ի վերջո՝ ՀԱՊԿ, թե՞ չՀԱՊԿ

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը «հիշողության թարմացում անցկացրեց: Նա հիշեցրեց, որ ԱԺ-ում ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաաձեռնության քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հետևյալը. 

«Ամբողջ օրը ասում եք՝ ՀԱՊԿ, բայց ՀԱՊԿ-ը Մովսես գյուղի վրա հարձակման համար չէ, մեկ այլ գյուղի համար չէ: Մի հատ հասկանան՝ ՀԱՊԿ-ը ի՞նչ է: ՀԱՊԿ պայմանագիրը գնալու է Սևրի պայմանագրի կողքը հանգիստ պառկի… մի հատ հասկանանք, ՀԱՊԿ-ը մեզ օգուտ է, թե՞ վնաս»,- մեջբերեց Ֆարմանյանը և հետաքրքրվեց, թե ինչո՞ւ էր Փաշինյանն այդպես կարծում և արդյոք պատրաստվում է վարչապետ ընտրվելու դեպքում այս հարցերը բարձրաձայնել ՀԱՊԿ Խորհրդի նիստում:

Փաշինյանն արձագանքեց՝ հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական դաշնակցային հարաբերությունները, ինչը իրողություն է, որի հետ բոլորը հաշվի են նստում: Բայց, ասաց նա, ՀԱՊԿ-ում պետք է շատ հստակ արձանագրվեն փոխադարձ դաշնակցային պարտավորությունները, որպեսզի ճիշտ ակնկալիքներ լինեն իրարից:

«Կարծում եմ, որ ՀԱՊԿ-ում շատ օգտակար կլինի փոխադարձ դաշնակցային պարտավորությունների ճշգրտումը հենց անվտանգության ոլորտում և ոչ միայն ռազմաքաղաքական ոլորտում: Այսօր կան հարցեր, որոնք մեր հանրության համար բաց են, գուցե Ղազախստանի հանրության համար էլ բաց են, Ռուսաստանի հանրության համար էլ, բայց մենք շատ հստակ պարտավորությունները պիտի արձանագրենք, որպեսզի նաև ակնկալիքները ճիշտ ձևակերպենք», - ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նաև ավելացրեց, որ խնդիրը ոչ թե ՀԱՊԿ-ից կամ ԵԱՏՄ-ից դուրս գալն է, ինչի պահանջ իրենք այսօր առաջ չեն քաշում, այլ առկա հարցերի բարձրաձայնումը և քննարկումը գործընկերության մթնոլորտում և ոչ թե կոնֆլիկտների գնալու համար, այլ կազմակերպությունն էլ ավելի արդյունավետ ու ամուր դարձնելու համար:


Մերոնքական, թե ոչ մերոնքական՝ սա է ապագա կառավարության գլխավոր հարցը

Ապագա կառավարության կազմը, ըստ Փաշինյանի, կձևավորվի կախված նրանից, թե վաղը քվեարկությունն ինչպիսի քաղաքական պատկեր կստանա: Քանզի, ասաց նա, այդ հարցին պատասխանելու համար պետք է արձանագրվի այն հենարանը, որն ուղղակի կամ անուղղակի դառնալու է վարչապետի ընտրություն իրականացնող:

«Մենք ունենք մեր կադրերը, բայց չենք գալիս կադրային ջարդ անելու կամ «ոչ մերոնքականներին» «մերոնքականներով» փոխարինելու», - հավելեց նա:


 

Արմեն Սարգսյանը ՄԱԿ-ի մշտական համակարգողին ներկայացրել է ՀՀ-ում ստեղծված իրավիճակը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար