24.11.2024
Դրամատիկ ոչինչ չի լինի, եթե ժամանակավոր կառավարությունը ղեկավարի Փաշինյանը. Սեյրան Օհանյան
prev Նախորդ նորություն

Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվի վարչապետի թեկնածու, նա կաջակցի Նիկոլ Փաշինյանին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվելու վարչապետի թեկնածու: Նա աջակցելու է ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն այդ պաշտոնում:


Այս մասին Գագիկ Ծառուկյանը հայտարարել է  իրեն պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:


Ծառուկյանը հայտարարեց, որ շատ դրական է վերաբերվում համաժողովրդական շարժմանը և որ Հանրապետականի պահվածքը մարդկանց մոտ պայթյունավտանգ վիճակ էր առաջացրել.

«Ժողովուրդը ոտքի կանգնեց և դա ժողովրդի հաղթանակն է»,- հայտարարեց նա:
Նա շեշտեց` կպաշտպանեն այն թեկնածուին, ում սատարում է ժողովուրդը:


Ավելի վաղ, Հանրապետական կուսակցությունը եւս հրաժարվեց առաջադրել վաչապետի պաշտոնում իր թեկնածուին մայիսի 1-ին նախատեսվող ԱԺ հատուկ նիստում: Այդ մասին հայտարարեց ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:


Մեկնաբանելով ՀՀԿ-ի՝ վարչապետ չառաջադրելու մասին հայտարարությունը, ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ «սա վատ չէ, լավ էլ չէ»:


«Որպեսզի լավ լինի, ՀՀԿ-ն, կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ հայտարարի, որ այլ խմբակցությունների հետ համատեղ վարչապետի թեկնածու է առաջադրելու ժողովրդի թեկնածուին», - արձագանքել է Փաշինյանն ու հավելեց, որ պատրաստակամ է հանդիպել «Հանրապետական» խմբակցության բոլոր պատգամավորների հետ:


Հիշեցնենք` Երևանում 11 օր տևած բողոքի ակցիաներից հետո երեկ` ապրիլի 23-ին, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։


ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն ժամանակավոր իրականացնում է Կարեն Կարապետյանը։


Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։ Նոր վարչապետի ընտրություններն ԱԺ-ում նախատեսվում են հաջորդ շաբաթ։


Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կտրականապես դեմ է հանդես գալիս խոհրդարանում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ի կողմից վարչապետի թեկնածու առաջադրելու գաղափարին: Ապրիլի 26-ի հանրահավաքի ժամանակ Փաշինյանի թեկնածությունն առաջադրվեց վարչապետի պաշտոնում: