ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրի. Շարմազանով
Իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը քիչ առաջ հայտարարեց, որ իրենց կուսակցությունը չի պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել մայիսի 1-ին կայանալիք ընտրություններին։
«Մենք չենք առաջադրի թեկնածու։ Ում կքվեարկենք՝ կապված է թե ովքեր են առաջադրված և ինչ ծրագրով հանդես կգան», - հայտարարեց Էդուարդ Շարմազանովը։
Թեկնածու չառաջադրելով, ասաց նա, իրենք խուսափում են զոռբայությունից, անվտանգության մարտահրավերների ավելացումից, առճակատումից. «Սա է ճիշտ ճանապարհը: Կար մի հատված, որ մեզ դեմ էր, հիմա, ինչքա՞ն պիտի այդ ցույցերը լինեին: Սա է մեր որոշումը` լավ է, վատ է, ճիշտ է, թե սխալ` սա է»,- շեշտեց նա:
Իսկ բոլոր նրանք, հավելեց նա, ովքեր փորձում են գուժել ՀՀԿ-ի վախճանը, չարաչար սխալվում են:
Հիշեցնենք, քիչ անց պետք է հայտարարությամբ հանդես գա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ըստ կանխատեսումների` նրան կառաջադրեն վարչապետի թեկնածու: