20.04.2025
Ջեմալ փաշայի լրագրող թոռանը դատապարտել են 1,5 տարվա ազատազրկման
prev Նախորդ նորություն

Ռոուհանին պահանջել է ԱՄՆ–ից ու Իսրայելից լքել Սիրիան

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին քննադատել է ԱՄՆ–ին և Իսրայելին՝ Սիրիայի հարցերին միջամտելու համար։ Իր դժգոհությունը Ռոուհանին հայտնել է Թուրքիա թռիչքից առաջ, որտեղ նա վաղը հանդիպելու է Թուրքիայի և Ռուաստանի նախագահների հետ։

«Ամերիկացիները դեմ են սիրիական կառավարությանը, ով իր իշխանությունն է հաստատում երկրի ամբողջ տարածքով մեկ, և նույնիսկ մտածում են պետությունը փլուզելու մասին»,– հայտարարել է Ռոուհանին։

«Նաև սիոնիստական ուժերի միջամտություն է նկատվում Սիրիայում, ինչը միայն կրկնապատկել է խնդիրները։ Նրանք չեն հարգում Սիրիայի ազգային ինքնավարությունը։ Նրանք ռմբակոծում են Սիրիայի տարածքները։ Նրանք աջակցում են ահաբեկիչներին։ Սրանք այն հարցերն են, որոնք կրկնապատկում են Սիրիայի խնդիրները»,– ավելացրել է Իրանի նախագահը։

«Սկրիպալի գործը» շրջվում է Բրիտանիայի դեմ. Մոսկվան Լոնդոնից ներողություններ է պահանջում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար