25.11.2024
Պուտինը թույլատրեց C-400-ի համատեղ արտադրությունը և Թուրքիային տեխնոլոգիաների փոխանցումը
prev Նախորդ նորություն

Ջեմալ փաշայի լրագրող թոռանը դատապարտել են 1,5 տարվա ազատազրկման

Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի լրագրող թոռ Հասան ջեմալը ահաբեկչական կառույցի (PKK) օգտին քարոզչություն անելու մեղադրանքով դատապարտվել է 1.5 տարի ազատազրկման։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ T24 պարբերականի լրագրող Հասան Ջեմալը 2013 թվականին լուսաբանել էր PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) զինյալները հետքաշվելը Թուրքիայի տարածքից, որի պատճառով դատախազությունը նրա դեմ մեղադրանք էր ներկայացրել ահաբեկչական կառույցը դրական լույսի տակ լուսաբանելու եւ դրանով կառույցի քարոզչությունն անելու համար։

Առաջին ատյանի դատարանը մեղավոր էր ճանաչել Հասան Ջեմալին, սակայն վճռաբեկը բեկանել էր դատարանի որոշումը։ Ավելի ուշ դատախազությունը կրկին նույն գործով դիմել է դատարան եւ այս անգամ դատարանը Հասան Ջեմալին դատապարտել է 1,5 տարվա ազատազրկման։ Դատարանը նաեւ որոշել է պատիժը հետաձգել եւ հանցանքի կրկնվելու ժամանակ նոր իրականացնել այն։