21.04.2025
Հունաստանի պաշտպանության նախարարը Թուրքիայի նախագահին խելագար է անվանել
prev Նախորդ նորություն

Գեներալ Էսմայիլի. Իրանի հրթիռային կարողությունը բանակցության թեմա չէ

ԻԻՀ բանակի «Խաթամ Օլ Անբիա» հակաօդային պաշտպանության շտաբի հրամանատարն ասել է. «Իրանի պաշտպանական ու հրթիռային կարողության մասին բանակցելն անիմաստ է»:

«Մեհր» գործակալությանը տված հարցազրույցում, գեներալ Ֆարզադ Էսմայիլին նշել է.


«Ցանկացած երկրի պաշտպանական կարողությունը համարվում է նրա ջրի ու հողի պաշտպանության և հզորության անքակտելի մասը: Թշնամիները ցանկանում են վնասել իսլամական հեղափոխությանը: Ուստի տարբեր պատճառաբանություններով՝ այդ թվում հրթիռային կարողության մասին բանակցության հարցն առաջ քաշելով, փորձում են ձեռնոց նետել Իրանին տարածաշրջանում»:

Իրանի հրթիռային ծրագրի շուրջ բանակցելն ընդհանուր քարոզչական գիծ է, որն իրականացվում է ԱՄՆ-ի ղեկավարությամբ և եվրոպական որոշ երկրների՝ ներառյալ Ֆրանսիայի և Բրիտանիայի։

Պուտինը թույլատրեց C-400-ի համատեղ արտադրությունը և Թուրքիային տեխնոլոգիաների փոխանցումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար