21.04.2025
Հարևանների հետ Իրանի բարեկամությունը ռազմավարական այլընտրանք է. Զարիֆ
prev Նախորդ նորություն

Հունաստանի պաշտպանության նախարարը Թուրքիայի նախագահին խելագար է անվանել

Հունաստանի պաշտպանության նախարար Փանոս Կամենոսը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը «խելագարվել է»: Խոսելով Թուրքիայում ձերբակալված երկու զինվորականների և Էգեյան ծովում Անկարայի սադրանքների մասին՝ նախարարը հայտարարել է, որ Էրդողանի հետ հաղորդակցության եզրեր գոյություն չունեն:

«Մենք խոսում ենք Էրդողանի մասին, ով հրապարակայնորեն վիրավորել է ԱՄՆ-ին և Նեթանյահուին: Թուրքիայում չկան դատարաններ, նրա դատական համակարգը ենթարկվում է սուլթանին (Էրդողանին)»,- հայտարարել է Կամենոսը:

Նրա խոսքերով՝ նման իրավիճակում հույն զինվորներին այնտեղ 15 տարի կպահեն: «Դուք չեք կարող պատասխանել խելագարին»,- հայտարարել է նա՝ նկատի ունենալով Էրդողանին:

Հունական ընդդիմությունը արդեն քննադատել է նախարարի հայտարարությունը, հայտարարելով, որ նա միայն կրակի վրա յուղ է լցնում՝ առանց այդ էլ Թուրքիայի հետ լարված հարաբերությունների պարագայում:

Գեներալ Էսմայիլի. Իրանի հրթիռային կարողությունը բանակցության թեմա չէ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար