25.11.2024
Փորձագետ. Պետք է կանխել ռուս–ամերիկյան հարաբերությունների հետագա սրացումը
prev Նախորդ նորություն

Իսրայելցի նախարարը հայտարարել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

Իսրայելի ներքին անվտանգության նախարար Գիլադ Էրդան
Իսրայելի ներքին անվտանգության նախարար Գիլադ Էրդան

Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունները կրկին լարվել են ու իսրայելական կողմը վերստին հիշել է Հայոց ցեղասպանության «ճանաչման» մասին։ Այսօր, ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարություններին, Իսրայելի ներքին անվտանգության նախարար Գիլադ Էրդանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:


«Էրդողանը հակասեմիտ է, ով շարունակում է աջակցել Համասին», - հայտարարել է իսրայելցի նախարարը, հաղորդում է The Jerusalem Post-ը: Նրա վերստին հիշել է հայոց ցեղասպանության ճանաչման մասին։ «Իսրայելը հավանաբար պետք է քայլեր ձեռնարկեր Թուրքիային դեմ միջազգային ասպարեզում եւ ճանաչեր Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը», - ասել է նա ու հավելել, որ Իսրայելը պետք է ողջ աշխարհին ներկայացնի թուրքական արժեքները, այդ թվում նաեւ՝ հայերի սպանության ճանաչումը:


«Մենք պետք է դիմադրենք Էրդողանի թշնամանքին եւ հակասեմիտիզմին: Ինչ-որ տարօրինակ բան է տեղի ունենում, երբ Թուրքիայի նման երկիրը սպանում է քրդերին եւ գրավում է հյուսիսային Կիպրոսը, իսկ Արեւմուտքում օրինական պետություն է համարվում»,- հայտարարել է նա:


Ավեի վաղ Ռեջեփ Էրդողանը քննադատելով Ֆրանսիայի նախագակ Էմանուել Մակրոնին, դատապարտել էր նաեւ Թել-Ավիվի գործողությունները Գազայի հատվածի հետ սահմանին եւ Իսրայելին «ահաբեկչական պետություն ու օկուպանտ» անվանել, իսկ Նեթանյահուին՝ «ահաբեկիչ»:


Հիշեցնենք, որ մարտի 30-ին Գազայի հատվածի հետ սահմանին ցուցարարների եւ իսրայելական բանակի ու ոստիկանության բախման հետեւանքով 16 պաղեստինցի էր սպանվել: Իսրայելի վարչապետի խոսքով՝ Իսրայելի պաշտպանական բանակը խրատներ չի լսելու նրանցից, ովքեր տարիներ շարունակ առանց տարբերելու բմբակոծում են խաղաղ բնակչությանը: