24.11.2024
Վիզաների ազատականացումը կլինի, գործընթացը շարունակվում է. Քոչարյան
prev Նախորդ նորություն

Պարտականություններում թերացող Բաղմանյանը նշանակվել է ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի պետի տեղակալ

Սերժ Սարգսյանը մարտի 22-ին հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Միացյալ շտաբի պետի տեղակալ նշանակելու մասին: Հրամանագիրը տեղադրված է ՀՀ Նախագահի պաշտոնական կայքում:


«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ և 35-րդ հոդվածի 2-րդ մասերը` ո ր ո շ ու մ եմ.


Գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին նշանակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալ` կնքելով զինվորական ծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր` երեք տարի ժամկետով»,-նշված է հրամանագրում։


Հիշեցնենք, որ մարտի 21-ի առավոտյան առավոտից լուրեր էին շրջանառության մեջ դրվել, թե ՀՀ Զինված ուժերի շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանը նշանակվելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետ:


ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը 2017 թվականի մայիսի 2-ից զբաղեցնում է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը: Հաշվի առնելով Յուրի Խաչատուրովի եւ Հայկազ Բաղմանյանի, մեղմ ասած, լավ հարաբերությունները, վերոնշյալ տեղեկությունները դժվար է անլուրջ համարել:


Բաղմանյանը պաշտոնից ազատվել էր 2017 թվականի դեկտեմբերին Սերժ Սարգսյանի հրամանագրով: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե ԳՇ պետի տեղակալն աշխատանքից ազատվելու դիմում է գրել իր հորդորով: Հարցին, թե որն է եղել հորդորի պատճառը, Վիգեն Սարգսյանը պատասխանել էր. «Աշխատանքային մի շարք պարտականությունների չկատարումը»: