25.11.2024
Հայացք Անկարայից. ԵՄ–ն ամոթխած հետևում է «Թուրքիայի գլոբալ զտումներին»
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ում դատախազները դադարեցրել են Էրդողանի 11 թիկնապահների դեմ քրեական հետապնդումը

Միացյալ Նահանգների դաշնային դատախազները դադարեցրել են քրեական հետապնդումը Թուրքիայի նախագահի 15 թիկնապահներից 11-ի նկատմամբ, որոնց ավելի վաղ մեղադրանքներ էին առաջադրել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի տան մոտ ցուցարարներին ծեծի ենթարկելու համար, հաղորդում է The Wall Street Journal-ը:


Ըստ պարբերականի, ամերիկացի դատախազները դեռ անցած նոյեմբերին են միջնորդություն ներկայացրել թիկնապահներից 4-ի դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, ևս 7-ի մեղադրանքներն էլ հանվել են փետրվարին՝ այժմ նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի Անկարա կատարելիք այցի նախօրեին, հայտնում է Ազատությունը:


Թերթի հետ զրույցում քննությանը մոտ կանգնած աղբյուրները հավաստիացրել են, թե որոշումը կայացվել է ոչ թե քաղաքական նկատառումներով, այլ՝ բավարար ապացույցներ չգտնելու հիմքով:


Ավելի վաղ Թուրքիայի նախագահը խստիվ դատապարտել ու լուրջ սկանդալ էր որակել իր թիկնազորին մեղադրանք առաջադրելու՝ ամերիկյան դատարանի որոշումը:


Դիվանագիտական սկանդալը ծագել էր անցած տարվա մայիսին Ռեջեփ Էրդողանի՝ Վաշինգտոն այցի ժամանակ, երբ նրա թիկնազորի անդամները հարձակվել էին այցի դեմ բողոքող ցուցարարների՝ հայերի, քրդերի, հույների վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց: