Թրամփն անտեսել է իր խորհրդականներին եւ շնորհավորել Պուտինին. The Washington Post
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը այսօր կայացած հեռախոսազրույցում շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Թրամփը հավելել է, որ ցանկանում է հանդիպել Պուտինին «ոչ շատ հեռու ապագայում»՝ քննարկելու սպառազինությունների մրցավազքը, Ուկրաինայի, Սիրիայի և Հյուսիսային Կորեայի հարցերը:
Դոնալդ Թրամփը Սպիտակը Տանը լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև սպառազինությունների մրցավազքը «վերահսկողությունից դուրս է գալիս․․․ բայց մենք երբեք թույլ չենք տա որ որևէ մեկը նույնիսկ մոտենա մեր մակարդակին»:
Հատկանշական է, որ Թրամփի խորհրդականները նրան համոզել են վերընտրվելու կապակցությամբ չշնորհավորել Պուտինին, սակայն նա անտեսել է այն., գրում է The Washington Post-ը:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չի հետևել ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականների նախազգուշացումներին ու Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ զանգահարել ու շնորհավորել է Վլադիմիր Պուտինին, գրում է Washington Post-ը:
Պարբերականը մանրամասնում է, որ խորհրդականները շատ ջանքեր են գործադրել 71-ամյա ղեկավարին այդ մտքից հետ պահելու համար: Այդ թեմայի շուրջ Թրամփին ներկայացված փաստաթղթերում նույնիսկ մեծատառերով գրված է եղել «ՉՇՆՈՐՀԱՎՈՐԵՔ»:
Հատկանշական է, որ Թրամփը ոչ միայն զանգահարել ու շնորհավորել է, այլև անտեսել է խորհրդականների մյուս նախազգուշացումը, որը վերաբերում էր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում վերջերս Մեծ Բրիտանիայոմ նախկին ռուս լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման սկանդալային դեպքի խիստ դատապարտմանը: