20.04.2025
ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի դպրոցներից մեկում կրակոցներ են հնչել. կան շատ վիրավորներ
prev Նախորդ նորություն

Պուտինի հաղթանակը քարթ-բլանշ է` քաղաքական կուրսը շարունակելու համար

ՌԴ–ի գործող նախագահ Վլադիմիր Պուտինի հաղթանակն ընտրություններում իշխանություններին քարթ–բլանշ է տալիս`իրենց քաղաքական կուրսը շարունակելու համար։


Այդ մասին նշված է «ՌԴ–ի սոցիալ–քաղաքական կայունության ինդեքս» փաստաթղթում, փոխանցում է ТАСС–ը։


Նշվում է, որ ընտրությունների արդյունքներն ամրապնդում են նախագահի ու նրա թիմի դիրքերն երկրի ներսում ու արտաքին աշխարհում։


Փորձագետ Ալեքսեյ Չեսնակովը հայտարարել է, որ Պուտինի այդպիսի վսհատ հաղթանակը խոսումէ այն մասին, որ իշխանությունները մեծ վստահություն են զգալու իրենց ապագա գործողությունների համար։


Նշենք, որ ՌԴ նախագահի ընտրությունները տեղի են ունեցել մարտի 18-ին, որի նախնական արդյունքներով Պուտինը ստացել է ավելի քան 76 տոկոս ձայն:

Թրամփն անտեսել է իր խորհրդականներին եւ շնորհավորել Պուտինին. The Washington Post
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար