Գերմանիայում վերսկվել է Էրդողանի մասին երգիծանքի վերաբերյալ դատավարությունը
Համբուրգի Գերագույն հողային դատարանը գերմանացի լրագրող Յան Բյոմերմանի կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու գործի վերաբերյալ սկսել է կողմի բողոքները քննել: Այս մասին հաղորդում է DW- ն:
Հիշեցնենք, որ 2017 թվականի փետրվարին Համբուրգի դատարանը որոշեց, որ երգիծաբանին արգելվում է Էրդողանի մասին բանաստեղծական երգիծանքից կրկնել մի շարք առավել վիճահարույց հատվածները, հիմնականում սեռական ենթատեքստով: Միեւնույն ժամանակ, դատավորները ամբողջովին չեն արգելել բանաստեղծությունը, ինչպես ցանկանում էր թուրքական պետության ղեկավարը:
Բյոմերմանը բողոքարկել էր այս որոշումը՝ հայտարարելով իր ստեղծագործական ազատության սահմանափակման մասին: Միաժամանակ բողոքարկել էր նաեւ Էրդողանը: Ըստ Էրդողանի՝ դատարանի որոշումը շատ մեղմ է եւ նա պահանջում է բանաստեղծության ամբողջական արգելումը: Որոշումը կայացնելու համար դատարանին մի քանի շաբաթ կպահանջվի:
Յան Բյոմերմանի սքեթչը, «գոտկատեղից ներքեւ» կատակների օգտագործմամբ, որում նա ծաղրում է Թուրքիայի նախագահին, հեռարձակվել էր 2016-ի մարտի 31-ին ZDFneo թվային հեռուստաալիքի Neo Magazin Royale հաղորդման ժամանակ: Անկարան պահանջել էր Բյոմերմանի հանդեպ քրեական հետապնդում սկսել՝ նրան մեղադրելով Էրդողանին վիրավորելու մեջ: