Չեխիայի ԱԳՆ-ն կտրականապես չի ընդունում Անկարայի մեղադրանքները
Չեխիայի արտաքին գործերի նախարարությունը կտրականապես ժխտել է ահաբեկչության աջակցության վերաբերյալ թուրքական իշխանությունների մեղադրանքները։ Ավելի վաղ Պրահայի դատարանը ազատ էր արձակել Չեխայում Թուրքիայի պահանջով ձերբակալված սիրիացի քրդերի առաջնորդենրից Սալիհա Մուսլիմին, ինչն առաջացրել էր Անկարայի ցասումը։ Թուրքիայի ԱԳՆ այդ քայլը որակել էր սկանդալային։
Այս մասին ասվում է քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության նախկին համանախագահ Սալեհ Մուսլիմի ազատման կապակցությամբ Պրահայի Քաղաքային դատարանի տարածած հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Չեխիան խստորեն մերժում է միջազգային ահաբեկչությանն աջակցելու ցանկացած մեղադրանքը: Պրահայի Քաղաքային դատարանի որոշումը չի խախտել հանրապետության միջազգային պարտավորությունները», - ընդգծվում է փաստաթղթում:
Փաստաթղթում նշվում է, որ Մուսլիմին կալանավորելու դատարանի մերժումը չի նշանակում Թուրքիա իր հնարավոր արտահանձնման հետ կապված իրավական ընթացակարգերի դադարեցում:
Եթե Թուրքիայից Մուսլիմին արտահանձնելու դիմում ստացվի, իրավասու չեխական մարմինները կքննարկեն այն՝ ելնելով ներկա օրենսդրությունից: «Չեխիայի արտաքին գործերի նախարարությունը վճռականորեն մերժում է այն փաստը, որ այսօրվա անկախ դատական որոշումը հակասում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարում հանրապետության պարտավորություններին», - նշվում է փաստաթղթում: