25.11.2024
Փորձագետ. Գյուլը կարող է վտանգ ներկայացնել Էրդողանի համար գալիք ընտրություններում
prev Նախորդ նորություն

Շարժվում եք դեպի «երջանիկ խելագարություն». Փայլանը կոշտ է արձագանքել Էրդողանի խոսքերին

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, որտեղ վերջինս պատրաստակամություն էր հայտնել հանուն «հայրենիքի» մանկահասակ աղջկան զոհ տալ։ Դրանից հետո Էրդողանի ելույթը լսելու համար հավաքված ամբոխը ծափահարել էր։


«Ինչպիսի անխղճություն է։ Բա ծափե՞րը։ Շարունակեք շարժվել դեպի «երջանիկ խելագարություն»», - գրել է Փայլանը։


Ermenihaber-ի փոխանցմամբ, Էրդողանը իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Քահրամանմարաշ քաղաքում տեղի ունեցած ժողովի ժամանակ խոսելով Աֆրինում ընթացող ռազմական գործողությունների մասին, բեմ է հրավիրել կարմիր բերետ հագած լացող մի մանկահասակ աղջկա եւ ասել. «Կարմիր բերատավորները չեն լացում։ Եթե այս աղջիկն էլ զոհվի կռիվներում, նրան կփաթաթենք մեր դրոշի մեջ։ Աղջիկս, դու ամեն ինչի պատրաստ ես, այնպես չէ՞»։


Հ. Գ. Աֆրինում կռվող Թուրքիայի հատուկջոկատայինները կրում են կարմիր բերետներ։