25.11.2024
ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Ալիևի հայտարարությանը
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Գյուլը կարող է վտանգ ներկայացնել Էրդողանի համար գալիք ընտրություններում

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլահ Գյուլի ու գործող նախագահ Ռեջեփ Էրդողանի միջև վերջերս տեղի ունեցած վիճաբանությունը խոսակցություններ է առաջ բերել այն մասին, թե Գյուլը կարող է հանդես գալ Էրդողանի դեմ 2019 թվականին նախատեսված նախագահական ընտրություններում։

Փորձագետ Օմեր Թաշփիների խոսքով, Գյուլը հնարավոր է սկսում է իր նախընտրական քարոզարշավն ու դա անհանգստացնում է Էրդողանին։

Նա նշել է, որ Գյուլը կարող է վտանգ ներկայացնել ու Էրդողանը ցանկանում է այն չեզոքացնել`Թուրքիայի նախագահը սիրում է հարձակվել, երբ նա ունի կոնկրետ թիրախ։

Ըստ փորձագետի, եթե Աֆրինում գործողությունը շարունակի մնալ պոպուլյար, ապա դա կհանգեցնի Էրդողանի հաղթանակին արտահերթ ընտրություններում։

Նա հավելել է, որ արտահերթ ընտրությունները կարող են կայանալ այս հուլիսին։