24.11.2024
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ
prev Նախորդ նորություն

Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Սամվել Բաբայանի դատավճիռը

Վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց անփոփոխ թողնել ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով առաջին ատյանի դատարանի դատավճիռը. ներկայացված բողոքները մերժվեցին:


Հիշեցնենք, Սամվել Բաբայանը, ով մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի(ապօրինի ռազմամթերք փոխադրելը) և 190-րդ հոդվածի 1-ին մասի (փողերի լվացում) հատկանիշներով, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել և դատապարտվել ազատազրկման 6 տարի ժամկետով։


Նիստից հետո Սամվել Բաբայանի պաշտպանը հայտնել է, որ պատրաստվում են Վճռաբեկ բողոք ներկայացնել: