Տարեց իսրայելուհուն ձերբակալել են Բաքվի օդանավակայանում «հայկական հետքի» պատճառով. Լապշին
Տարեց իսրայելուհուն ձերբակալել են Բաքվի օդանավակայանում, այժմ նա գտնվում է մեկուսարանում: Պատճառը «հայկական հետքն է»: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որն ավելի վաղ Ադրբեջանում դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման Արցախ այցելության համար:
Իրավապահները, ըստ Լապշինի, հայտարարել են, որ կնոջ ճամպրուկում հայտնաբերվել է փամփուշտ և ակնհայտ է հայկական հետքը: Իսրայելուհին իր հերթին հայտարարել է, որ դրանով իր որդին ռազմական հավաքների է մասնակցել և հնարավոր է փամփուշտը մնացել է իրենից հետո:
«Բայց Ադրբեջանի իշխանությունները տիրապետում են բավարար ապացույցների, որ Հայաստանի հատուկ ծառայությունները զբոսաշրջիկների միջոցով փորձում են Ադրբեջան փամփուշտներ ներկրել:
«2017 թվականին Ադրբեջան է այցելել շուրջ 2 մլն զբոսաշրջիկ և եթե նրանցից ամեն մեկը գեթ մեկ փամփուշտ ներկրի, ապա դրանցից հնարավոր կլինի կառուցել Բաքվի «Սոկար» երկնաքերից ավելի բարձր շինություն», ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազության քննիչ Նասիբովը»,- գրառել է Լապշինը:
Ավելի ուշ, գրառման տակ մեկնաբանություններում Լապշինը նաև գրել է, որ «միայն Ադրբեջանում ամեն հիմարությունից համաշխարհային դրամա են փորձում սարքել ու դրանում անպայման ներգրավել հայերին»: