25.11.2024
Մինչեւ 2017 թ-ի ապրիլի վերջ Հայաստանը կվավերացնի ԵՄ-ի հետ համաձայնագիրը. Սարգսյան
prev Նախորդ նորություն

«Կրեմլյան զեկույցը» հեռախոսագրքի է նման. Վիկտորյա Նուլանդ

ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական Վիկտորյա Նուլանդը Deutsche Welle-ին տված հարցազրույցում քննադատել է ԱՄՆ ֆինանսների նախարարության պատրաստած «կրեմլյան զեկույցը»:

Նուլանդը նշել է, որ ինքը ոչ մի ներքին աղբյուրից տեղեկություն չունի՝ այդ ցուցակն ինչպես են կազմել:

«Ցավոք, ստացված ցուցակն ավելի նման է ռուսական կառավարության և Forbes-500 ցուցակի ռուս մասնակիցների հեռախոսագրքի, քան լուրջ փորձի պարզելու նրանց, ովքեր կարող էին աջակցել մեր անվտանգության և ժողովրդավարության վրա բացասաբար ազդող քաղաքականությանը»,- ասել է նա:

Հունվարի վերջին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Կոնգրեսին է փոխանցել «կրեմլյան զեկույցը»՝ «ռուսական ռեժիմին» մոտ 114 բարձրաստիճան պաշտոնյաների և 96 օլիգարխների ցուցակ: