Ալիեը՝ «Երեւան վերադառնալու» հայտարարությամբ սպանություններ է հրահրում. Նեւզորով
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեը՝ «Երեւան վերադառնալու» անհեթեթ հայտարարությամբ նոր զանգվածային սպանությունների հնարավորություն է ստեղծել, ինչն ամբողջովին անիմաստ քայլ է:
Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի «Նեվզորսկիե սրեդի» հաղորդման ժամանակ ասել է ռուսաստանցի լրագրող, հասարակական գործիչ Ալեքսանդր Նեւզորովը: Նա այսպես մեկնաբանել է՝ Ալիեւի հայտարարության մասին ադրբեջանցի պաշտոնյաների արձագանքները ու հիշեցրել, որ ինքն Ալիեւին վտնագվաոր խելագար է անվանել:
Նրա խոսքով, այդ հայտարարությանը հետեւեցին ադրբեջանցիների շատ կոշտ որակումներն ու արձագանքները: «Նախորդ թողարկման ժամանակ ես Ալիեւին ընդամենը վտանգավոր խելագար անվանեցի: Ադրբեջանական կողմը միանգամից վրդովվեց: Ինձ անվանեցին սանձարձակ էշ, ողորմելի էշ, չկայացած, նողկալի անոմալիա եւ հիմար անվանեցին», - ասել է նա ու նշել, որ նման որակումներ իր հասցեին ուղղել է Ադրբեջանի ապարատի ինչ-որ հսկա՝ Նովրուզ Մամեդովը:
«Ալիեւի վարչակազմը վրդովվել է իմ այն բառերից, որ Ալիեւի ձեռքին պետք չէ սուր առարկաներ տալ, առավել եւս մեխեր», -ասել է Նեւզորովն ու արձագանը համաորել տարօրինակ: «Այնպիսի տպավորություն է, որ նա ինչ-որ տեղ հյուսնի գործ է փորձում անել, եւ ես խանգարում եմ իր բիզնեսին, քանի որ մեխերի մասին այդ անհանգստությունն ինձ զգաստացրեց», - ասել է նա:
Այնուհետեւ խոսել է Երեւան վերադառնալու Իլհամ Ալիեւի հայտարարության մասին՝ նշելով, որ այդ անհեթեթ հայտարարությամբ նա նոր անիմաստ զանգվածային սպանությունների հնարավորություն է ստեղծել: «Նա գաղափարախոսություն է ստեղծել...Այն կեղտը, որը հետագայում կկրակի եւ հազարավոր հրացաններից կկրակի», - ընդգծել է Նեւզորովը ու հորդորել Ալիեւին «ազնիվ, քաջաբար եւ իմաստուն» կերպով ասել, որ ոչ մի տարածքային պահանջներ չկան:
Նրա խոսքով այդ քայլն անելու համար ընդամենը արիություն է պետք: «Թող Իլհամ Ալիեւը արիություն սովորի եւ դադարի ազգերին հիմար պատերազմի մեջ ներքաշել», - եզրափակել է նա: