Թուրքիայի բնակչությունը 22 տարի անց կանցնի 100 մլն-ը
Թուրքիայի վիճագրական ծառայությունը (TÜİK) տվյալներ է ներկայացրել Թուրքիայի բնակչության աճի տեմպերի վերաբերյալ։ Ըստ այդմ՝ Թուրքիայի բնակչությունը 22 տարի անց՝ 2040 թվականին կանցնի 100 մլն-ը։
Սպասվում է, որ մինչև 2023 թվականի ավարտ Թուրքիայի բնակչությունը կհասնի 86 միլիոն 907 հազար 367-ի։
2023թ. Ստամբուլի բնակչությունը կհասնի 16.3 մլն-ի, Անկարայինը՝ 6.1մլնմ, իսկ Իզմիրինը՝ 4.6 մլն, Բուրսա քաղաքինը՝ 3.2 մլն, Անթալիայինը՝ 2.7մլն։
Կանխատեսվում է, որ 2069 թվականին Թուրքիայի բնակչությունը կկազմի 107.664.000 մլն մարդ։ Իսկ 2069թ.-ից մինչ 2080թ. Թուրքիայի բնակչությունը կնվազի և կկազմի 107.101.000 մարդ։ TÜİK-ի տվյալներով՝ 2017թ. Թուրքիայի բնակչության 50.2 տոկոսը կանայք են եղել, իսկ 49.8-ը տղամարդիկ։
Նշվել է նաև, որ Թուրքիայի բանկչությունը գնալով արագորեն ծերանում է։
2040թ. երկրի բնակչության 16.3 տոկոսը, իսկ 2080 թվականին բնակչության 25.6 տոկոսը պատկանելու է 65 տարեկանից բարձր տարիքային խմբին։