5.07.2025
Թուրքիան մտադիր է ավտոնոմ տանկեր արտադրել
prev Նախորդ նորություն

Ռազմական փորձագետ. Ադրբեջանն առանց ռուսական զենքի էլ գլուխ կհանի

ՌԴ–ն ունի իր շահերը Կովկասում և կարող է Իսկանդերներ տեղադրել արևմտյան և հարավային ուղղությունների վրա։ Ինչ վերաբերվում է ՀՀ–ում տեղադրված հրթիռային համալիրներին, ապա դրանք չեն վախեցնում Ադրբեջանին, որն ունի տարածաշրջանի հզոր բանակն ու անընդհատ նոր զինատեսակներ է գնում։ Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Շաիր Ռամալդանովը։


Նա նշել է, որ Ադրբեջանը ցանկանում է Ուկրաինայից գնել Գրոմ համակարգեր, որոնք ոչնչով չեն զիջում Իսկանդերներին։ 


Անդրադառնալով ամերիկացիների կողմից հնարավոր պատժամիջոցների կիրառմանը` ՌԴ–ից զենք գնող երկրների նկատմամբ, նա նշել է, որ Ադրբեջանը զենք է գնում աշխարհի 20 երկրներից և կարող է գլուխ հանել նաև առանց ռուսական զենքի։

Նա հավելել է, որ այդ լուրից պետք է մտահոգվի ՀՀ–ն, որը լիովին կախված է ռուսական զենքից։

Թուրքիայի բնակչությունը 22 տարի անց կանցնի 100 մլն-ը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով